Անոմալ տապ է հաստատվել Եվրոպայի երկրներում
Advertisement 1000 x 90

Անոմալ տապ է հաստատվել Եվրոպայի երկրներում

Եվրոպայի երկրներում անոմալ տապ է հաստատվել, օդի ջերմաստիճանն առանձին երկրներում կարող է գերազանցել 40 աստիճանը: Այսպես, Մադրիդում մինչև շաբաթվա վերջը ջերմաստիճանը կհաստատվի 41 աստիճանի, Փարիզում, Բեռլինում և Հռոմում՝ 36-38 աստիճանի նշագծին:

Տապի բարձրակետն սպասվում է հունիսի 26-28-ին:

Ինչպես նշում են օդերեւութաբանները, բարձր ջերմաստիճանը մայր ցամաքի եվրոպական մաս են բերում քամու պոռթկումները Սահարայից: Ֆրանսիան նախազգուշացրել է վտանգի «նարնջագույն» մակարդակի մասին, իսկ իսպանացի օդերևութաբանները երկիր եկող եղանակը որակել են «ինֆեռնալ»:

«Դժոխքային վիճակ է ստեղծվում»,- գրել է մադրիդյան @slaplana_tve օդերևութաբանը: Մասնագետներն ընդգծում են, որ այդպիսի եղանակը կարող է հատկապես վտանգավոր լինել երեխաների, տարեց մարդկանց, ինչպես նաև նրանց համար, ովքեր ունեն թույլ իմունային համակարգ: Ֆրանսիացի օդերևութաբան Գիյոմ Վոզնիցան չի կասկածում, որ նոր ռեկորդը կսահմանվի արդեն հունիսի 27-ին. այդ օրը օդերևութաբաններն սպասում են մինչև 45 աստիճան տաքություն: Բացի Ֆրանսիայից, հունիսյան տապի ազգային ռեկորդներ կարող են սահմանվել Ավստրիայում (ներկայում՝ ըստ Ցելսիուսի 38,6 աստիճան), Գերմանիայում (38,5), Շվեյցարիայում (37,2): Ամենախիստ տապը նորագույն պատմության մեջ գրանցվել և Ֆրանսիայում՝ 2003 թվականին, երբ երկու ամսվա ընթացքում ռեկորդային ջերմաստիճաննների հետ կապված բարդացումների պատճառով մահացավ 15 հազար մարդ:



Նման նյութեր