Նաիրա Զոհրաբյանին հայհոյել են
Advertisement 1000 x 90

Նաիրա Զոհրաբյանին հայհոյել են

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լատինատառ նամակ է ստացել մի կնոջից և այդ մասին գրել Facebook սոցիալական ցանցի իր էջում։

«Այսօր ստրասբուրգյան իմ խաղաղ առավոտը որոշեց հարամել Գլենդել նա Դոնու-ից ջղաձիգ մի կին։ Մի լիստ հայհոյանք էր գրել ինձ անձնական նամակով, որից հասկացա մի բան, որ ես «սկի» երևի հայ էլ չեմ, որովհետև շեղ աչքեր ունեմ… Գլենդելյան հայհոյողը վերջում իր դաժան «վերդիկտը» հրապարակեց, որ ես մոնղոլ-թաթար կամ սելջուկ եմ և հայ ազգի անունից խոսելու իրավունք չունեմ։ Բայց մեկա՝ չհասկացա ինչի էր Գլենդել նա Դոնու-ի տիկինը գիշերվա ժամին հատկապես ինձ հիշել ու ավտոպիլոտի ռեժիմով ինքնակատաղել:

Բոլոր կատաղածներին, պալիատիվ բուժման մարդասիրական ակտից ելնելով, ասեմ՝ իզուր ավելորդ ադրենալին մի ծախսեք լատինատառ հայհոյանք գրելու վրա։ Ես անգամ հայատառը չեմ կարդում։

և երկրորդ ու ամենակարևորը՝ դուք ինձ հերթական անգամ ստիպում եք համոզվել մի բանում, ինչում ես ունեմ աքսիոմատիկ համոզմունք։ Չսիրված, անհաջողակ ու դժբախտ կանայք դաժան տեսարան են։

Ամեն դեպքում, առավոտ լուսո, չհասկացա ինչ էր ուզում իմ կատաղած սփյուռքահայ տիկինը, բացի արձանագրումից, որ իմ թաթար-սելջուկական դեմքը իրեն ափերից հանում է։

Ուրախ օր բոլորիս և առողջություն ափերից դուրս եկած տիկնոջը։

Պահպանեք ձեր ափերը, թե չէ մի օր դուրս կգաք ափերից ու էլ ձեզ վերադարձնել չի լինի։ Այնպես որ, սեփական ափամերձին կանգնած հայհոյող կանայք, զգույշ եղեք, որովհետև ձեր սեփական ափերից պերմանենտ դուրս գալով դուք սահուն կերպով հայտնվելու եք հոգեբուժարանում. և էդ ժամանակ բնավ կարևոր չի լինելու թե էդ հոգեբուժարանը Գլենդել նա Դոնու-ում է, Ավանում, թե՞ Նովի Աֆոնում:
Իսկ Ստրասբուրգում չքնաղ առավոտ է և ես գնում եմ պառլամենտ՝ աշխատելու»:



Նման նյութեր