
Հուլիսի 2-ի արևի ամբողջական խավարումը տեսանելի կլինի Խաղաղ օվկիանոսի հարավային հատվածից և Հարավային Ամերիկայի տարածքից: Այս մասին հայտնում է Space.com-ը, ըստ որի բնության այս երևույթն առավել լավ տեսանելի կլինի Չիլիի, Արգենտինայի տարածքներից: Խավարումն առաջինը կկարողանան տեսնել խաղաղօվկիանոսյան մի քանի կղզիների բնակիչներ։ Այնտեղ խավարումը կտևի մոտ 2 րոպե 53 վայրկյան։ Խավարումն առավել երկար տեսանելի կլինի Գալապագոս կղզում: Այստեղ կատարյալ մթություն կտիրի 4 րոպե 32 վ: