Քալիֆորնիացի բժիշկ Տիգրան Սվաջյանը սարքել է սեփական մահն ու 10 տարուց ավելի թաքնվել արդարադատությունից։ Այս մասին գրում է news.am-ը: Նրան մեղադրում էին Medi-Cal ապահովագրական համակարգով միլիոնավոր դոլարների խարդախության մեջ, հաղորդում է «Daily Mail»-ը՝ վկայակոչելով «Los Angeles Times»-ը։
Սվաջյանը Հարավային Քալիֆորնիայում իր կլինիկան բացել է Նյու Յորքում ուսումն ավարտելուց հետո։ 2002 թվականին նա փախել է Ռուսաստան, երբ դատախազները համոզել էին Սավջյանին գործարքի գնալ ու ցուցմունք տալ իր եւ իր տասնյակ հանցակիցների գործերով։ Քննիչների կարծիքով, Սվաջյանը սերտ կապեր է ունեցել ռուսական եւ հայկական քրեական հեղինակությունների հետ։
2002թ. իրավապահները նրան ապացույցներ էին ներկայացրել եւ ընտրության հնարավորություն տվել՝ 10 տարվա ազատազրկում, կամ գործարք, Սվաջյանը պետք է թաքնված ձայնագրիչ կրեր, դրա դիմաց ավելի մեղմ պատիժ ստանալով։ Սվաջյանը համաձայնել էր, բայց հայտարարել, թե պետք է մեկնի Ռուսաստան՝ հիվանդ մորը տեսության։ Հոկտեմբերի վերջին իրավապահներին հայտնել էին, թե Սվաջյանը Ռուսաստանում մահացել է թոքաբորբից։ Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատունը տեղեկանք էր ուղարկել քննիչներին։ 10 տարի անց նրա դեմ մեղադրանքները հանվել էին, ունեցվածքը հանձնել վարկատուներին, իսկ կինն ու երեխաները շարունակել էին ապրել նախկին պես։
Իշխանությունները ապշել են, երբ իմացել են, որ Ռուսաստանում նա 200 դոլար է վճարել դիահերձարանին՝ մահվան տեղեկանք ստանալու համար։ Սվաջյանը Վասիլի Պետրոսովի անունով անձնագիր էր սարքել, տեղափոխվել Եգիպտոս, եւ Հուրգադայում դայվինգի հրահանգիչ էր աշխատում։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: