Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շուշան Պետրոսյանն ասում է, ես չեմ հասկանում, ինչո՞ւ են դժգոհ ներկայացված նախագծից: Իսկ ինչո՞ւ չեն ցանկանում ներդրնել ապահովագրական ինստիտուտը և նույն խնդիրը լուծվի առանց լրացուցիչ գումարներ ժողովրդից գանձելու:
Ես էլ չեմ հասկանում, ինչո՞ւ չի ցանկանում իր իսկ վկայակոչած խնդիրը այդ ճանապարհով լուծել: Ինչո՞ւ է Շուշան Պետրոսյանն ուզում խնդիրը լուծել բացառապես ժողովրդից հարկադրաբար լրացուցիչ գումարներ գանձելու միջոցով: Միգուցե ԱԺ ամբիոնից դա ներկայացվի, ի՞նչն է պատճառը, որ չեն ցանկանում ներդնել ապահովագրական ինստիտուտը և կամավոր հատկացումների գաղափարը»: