Հարկ վճարելը՝ հայրենասիրություն. տնտեսական հրաշք իրականացրած երկրից վերադառնալուց հետո՝ նախորդ տարվա սեպտեմբերին, այսպիսի հայտարարություն էր արել Պետական եկամուտների կոմիտեի նախագահ ԴավիթԱնանյանը և կարծիք հայտնել, որ սինգապուրյան հրաշքն այս առումով մեզ «չի սպառնում»։ Վարչապետ ՆիկոլՓաշինյանն առաջիկա օրերին մեկնելու է Վիետնամ, հետո՝ Սինգապուր:
Հուլիսի 1-ից Սինգապուրում է նաև ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը: Նրա գլխավորած պատվիրակությունը վարում է Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի Հանրապետության միջև կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի շուրջ բանակցությունները:
Հուլիսի 4-ից 6-ը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Վիետնամ երկու երկրների դիվանագիտական պատմության ընթացքում կլինի երկրի ղեկավարի մակարդակով երկրորդ այցելությունը: Հայաստանի ու Վիետնամի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականին:
Հենց այդ տարվա դեկտեմբերին էլ Վիետնամ է այցելել Հայաստանի փոխնախագահ Գագիկ Հարությունյանը: 10 տարի անց՝ 2002թ. օգոստոսին, Հանոյ է այցելել ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, ևս 10 տարի անց ՝ 2012թ.փետրվարին՝ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Այս այցն, ըստ էության, նախապատրաստական է եղել նույն տարվա հունիսին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այցի համար:
«Մենք պարոն նախագահի հետ պայմանավորվել են, որ երկու երկրների միջև տնտեսական հարաբերություններըզարգանան, ապրանքաշրջանառությունը ավելանա։ Գուցե միջկառավարական աշխատանքային խումբ ստեղծվի»։
2012թ. հունիսին, իր պաշտոնակցի հետ ամփոփելով այցելության արդյունքները, ասում է Հայաստանի երրորդ նախագահը: Այդ այցից մեկ տարի անց՝ 2013-ին, Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում ՀՀդեսպանատուն է բացվել։ Հայաստանում, սակայն, Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության դեսպանատուն առայժմ չկա։
Վիետնամցի պաշտոնյաները Հայաստան ավելի քիչ են այցելել: Վերջինը 2015թ. հոկտեմբերին էր. Հայաստանում էր ՎՍՀ արդարադատության նախարար Հա Հունգ Կուոն:
Ամբողջությամբ՝ armradio.am