Ի՞նչ է ուտելու զինվորը հայկական բանակում. McDonald’s–ի մեթոդն են կիրառելու. armeniasputnik.am (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ի՞նչ է ուտելու զինվորը հայկական բանակում. McDonald’s–ի մեթոդն են կիրառելու. armeniasputnik.am

Հայաստանի 4 զորամասում զինծառայողների սննդակարգում փոփոխություններ են կատարվել, և սննդի մատակարարման հարցով մասնավոր ընկերություն է զբաղվում։ N զորամասում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Մեդիտեք» ընկերության տնօրեն և հիմնադրող Անուշավան Խաչատրյանը։ Նրա ղեկավարած կառույցն արդեն մոտ մեկ ամիս է` համեղ ու բազմազան սնունդ է ապահովում մի քանի զորամասերի զինծառայողներին։

Փետրվարի 21–ին կառավարությունը որոշեց փոփոխություն մտցնել Զինված ուժերի պարենավորման գործընթացում․ եթե մինչև հիմա գործընթացն իրականացվում էր Զինված ուժերի միջոցով, ապա որոշման նախագծով առաջարկվեց գործընթացում ներգրավել մասնավոր գործընկերոջ: Ծրագիրը, ի դեպ, փորձնական է։

Պաշտպանության նախարարությունը լրագրողներին հրավիրել էր N զորամաս` կատարվող փոփոխություններին տեղում ծանոթանալու։

Զինծառայողների համար եփվող ճաշը

«Ծրագիրը մենք ենք ներկայացրել վարչապետին, և այն հավանություն է ստացել։ 24 զորամասում պետք է իրականացնենք մեր ծրագիրը, առայժմ 4-ում ենք իրականացնում։ Մեզ հետ 3 տարով պայմանագիր է կնքվել, ըստ որի` շատ արագ ժամկետում պետք է բարելավենք զորամասերում տրամադրվող սննդի որակը, վերանորոգենք ճաշարանները»,- ասաց Խաչատրյանը։

Անուշավան Խաչատրյան

Նրա խոսքով` իրենք արդեն իսկ քննարկումներ են ունեցել սնունդ մատակարարող կազմակերպությունների հետ, ու առաջիկայում նրանք էլ կմիանան իրենց։ Ըստ Խաչատրյանի` դեռ 3-4 ամիս այն զորամասերը, որտեղ ճաշարանների վիճակն այնքան էլ լավ չէ, կշարունակեն հին շենքերում աշխատել, իսկ այդ ընթացքում նոր շենքեր կկառուցվեն։

«ՊՆ-ն մեզ վճարում է յուրաքանչյուր զինվորի համար որոշակի գումար։ Սակայն մենք էլ մեր կողմից ավելի քան 1.5 միլիարդ դրամ գումար ենք ներդնելու ծրագրի իրականացման համար։ Ծրագրից իմ առաջին օգուտն այն է, որ նախ իմ բարեկամը, քրոջս տղան է ծառայում բանակում, հետո սա ապագայում շուկայում է պետք գալու մեր ընկերությանը։ Ուզում ենք McDonald’s-ի համակարգով աշխատել` բոլոր զորամասերն ունենան նույն որակի սնունդը` նույն չափաբաժիններով»,- ասաց ընկերության տնօրենը։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am



Նման նյութեր