Ես բառացիորեն Բալմորալ ամրոցի համար չէի:
Բալմորալում ես այնքա՜ն անպետք էի:
Անգամ ամուսնուս պետք չէի:
Չնայած…
Առաջին հերթին հենց նրան պետք չէի:
Եթե սեղանի շուրջ հյուրեր չէին լինում, նա երբեք չէր հետաքրքրվում ինձանով:
Իսկ ես միամտորեն կարծում էի՝ ամուսնուս կյանքի առաջին կինն էի դարձել:
Անհեթեթությո՜ւն…
Նրա կյանքում առաջին տեղում թագուհին էր, հետո մայր-թագուհին, իսկ ես տեղ չունեի, ինձ ընդհանրապես ոչինչ չէր մնում:
Զարմանալի է, բայց ես մնացածներին էլ պետք չէի:
Տպավորություն էր, որ նրանք կատարել էին իրենց բոլոր պարտականություններն իմ անձի հանդեպ՝ ինձ պաշտոնապես իրենց ընտանիքի մի մասը դարձնելով, և միտք էլ չունեին օգնել ինձ իսկապես հարմարվել:
Եվ ես ինչ-որ կախարդական ձևով պետք է կարողանայի հասկանալ նրանց բոլոր իմաստությունները, ադապտացվել, և այդպիսով ոչ ոքի չխանգարել և չնեղացնել… Անգամ շատ պատահաբար:
Իսկ ավելի լավ կլիներ, եթե կարողանայի աննկատ դառնալ…
Ինչ-որ ստվեր ամուսնուս կողքին, որը միշտ կես քայլ հետ էր քայլում և լռում էր:
Որ ոչինչ չպահանջեի և չսպասեի…
Որ ամեն ինչ կարողանայի ընդունել և հասկանալ… Անգամ ամուսնուս դավաճանությունները…
Որ բերանս միշտ ճիշտ ժամանակին բացեի և փակեի…
Ժպտայի միայն այն ժամանակ, երբ թույլ կտային…
Միշտ սիրալիր լինեի, և ոչ մի դեպքում պահանջկոտ:
Այս ամենը չեղավ, Բալմորալում ես ձախողեցի:
Պարզվեց՝ ես անպետք, հիմար, անբարեկիրթ, անհետաքրքիր (և «ան»-ով սկսվող էլի լիքը բաներ) մեկն էի:
Իսկ ամենակարևորն այն է, որ ինձ ոչ-ոք չէր սիրում:
Ես ոչ մեկին պետք չէի…
Ես բոլորին նյարդայնացնում էի…
Առանց այն էլ ես շատ բարդույթներ ունեի անպետք և ոչ կատարյալ լինելուս պատճառով, իսկ հիմա…
Հիմա բոլոր բարդույթներս աճել և անհավանական մեծ չափերի էին դարձել…
Ո՞վ կկարողանար այս ամենը հաղթահարել…
Գուցե ինչ-որ մեկը կարողանար…
Ես չկարողացա…
Նման նյութեր
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ