«Սկզբում մտածեցի՝ պահի տակ արված հայտարարություն է, կմոռացվի, բայց․․․ լուրջ դեմքով արդեն քննարկում են». Վարդան Հարությունյան
Advertisement 1000 x 90

«Սկզբում մտածեցի՝ պահի տակ արված հայտարարություն է, կմոռացվի, բայց․․․ լուրջ դեմքով արդեն քննարկում են». Վարդան Հարությունյան

Հասարակական գործիչ, իրավապաշտպան, հրապարակախոս Վարդան Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արարատի կամրջի վրա տեղի ունեցած սարասփելի վթարը չէր կարող դեպքին անդրադառնալու, դրա մասին խոսելու, քննարկելու, եզրահանգումներ անելու առիթ չհանդիսանալ։ Դեպքից ազդված որոշ իշխանավորներ ու նրանց միացած ֆեյսբուքյան մի զանգված պահանջում են չեղարկել բոլոր վարորդական իրավունքները և նոր քննությունների արդյունքում նոր վարորդական իրավունքներ տրամադրել։

Նրանք վստահ են՝ այս դեպքում էլ ոչ ոք խախտում չի անի ու էլ մահեր պատճառող վթարներ չեն լինի։ Խնդիրը կլուծվի մեկընդմիշտ։ Սկզբում մտածեցի՝ պահի տակ արված հայտարարություն է, կմոռացվի, բայց․․․ լուրջ դեմքով արդեն քննարկում են։ Անհականալի տրամաբանություն է։ Իսկ ինչո՞ւ 10 կամ 100 կամ 1000 երթևեկության խախտում կատարած վարորդի պատճառով բոլորը /բո-լո-րը/ պետք է զրկվեն վարորդական իրավունքից, ապա հերթ կանգնեն, ժամանակ վատնեն, նոր ծախսեր անեն։ Ո՞վ է վճարելու էդ ծախսերը։ Հաստատ՝ ոչ գաղափարի հեղինակները և ջատագովները։

Եթե հետևելու լինենք այս տրամաբանությանը, անտառային հրդեհի ժամանակ զոհեր ունենալու դեպքում պետք է առաջարկվի հատել բոլոր անտառները։ Եթե շունը մեկին կծել է, ապա` ոչնչացնել բոլոր շներին։ Դժվարությամբ, բայց կջանայինք հասկանալ, եթե առաջարկվեր վարորդական իրավունքից զրկել հաճախ վտանգավոր խախտումներ թույլ տված վարորդներին։ Բայց զրկել բոլորին, այդ թվում և նրանց, ովքեր, ասենք, երբեք վթարում չեն հայտնվել, տարօրինակ է»։



Նման նյութեր