Շտապօգնության կանչերով 6 ամսում հիվանդանոց է տեղափոխվել 28 հազար 966 հիվանդ
Advertisement 1000 x 90

Շտապօգնության կանչերով 6 ամսում հիվանդանոց է տեղափոխվել 28 հազար 966 հիվանդ

Երևանի Շտապօգնության ծառայությունը 2019 թվականի հունվարի 1-ից մինչև հունիսի 30-ն իրականացրել է 130 հազար 545 կանչ: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը։ «2018 թվականի համեմատ թիվը 7 հազար 761 կանչով ավելին է: Առավելագույն կանչերի թիվը գրանցվել է հունվար ամսին: Այդ ժամանակ ծառայությունը կատարել է 25 հազար 585 կանչ, իսկ ամենաքիչ կանչերի թիվը գրանցվել է հունիս ամսին՝ 19 հազար 838 կանչ», – նշեց նա։

Թագուհի Ստեփանյանի խոսքով՝ շտապօգնության հիմնական կանչերը պայմանավորված են սիրտ-անոթային, սուր-շնչառական, հիվանդությունների և վնասվածքների հետ: «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրենն ընդգծեց, որ կանչերի հետ կապված՝ հիվանդանոց է տեղափոխվել 28 հազար 966 հիվանդ, ինչը, նախորդ տարվա հետ համեմատած, 2 հազար 692 կանչով ավելին է։ «Մանկական կանչերի թիվը եղել է 13 հազար 697, հիվանդանոց է տեղափոխվել 5 հազար 175 երեխա»,- ասաց Ստեփանյանը։



Նման նյութեր