
Մինչ Արթուր Պիրոժկովի «Ալկոհոլիկը» տեսահոլովակը պայթնեցնում է համացանցը, որի գլխավոր դերում նկարահանվել է Միխայիլ Գալուստյանը, ինքը, հումորիստը նշել է ընտանիքի օրը՝ հրապարակելով կնոջ և երեխաների լուսանկարները:
«Շնորհավորում եմ բոլորին ընտանիքի, սիրո և հավատարմության տոնի կապակցությամբ: Եղեք ընտանեկան, սիրելի և հավատարիմ»- գրել է նա:
Լուսանկարում Միխայիլ Գալուստյանի կինն է՝ Վիկտորիան, որի հետ նա ամուսնացած է արդեն 12 տարի, և դստրերը՝ 9- ամյա Էստրելա և 7- ամյա Էլինան:
Կրտսերը զբաղվում է գեղարվեստական մարմնամարզությամբ:
Օգտատերերը նշում են, որ երեխաները հորն են նման, հատկապես ավագ դուստրը: