
EasyJet և KLM ավիաընկերություններին պատկանող երկու մարդատար ինքնաթիռներ են բախվել տերմինալի մոտ Ամստերդամի Սխիփհոլ օդանավակայանում, տուժածներ չկան, հաղորդել է Dutch News ինտերնետ-պորտալը՝ վկայակոչելով տեղական զանգվածային լրատվամիջոցները:
Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 9-ի առավոտյան Boeing 737-800 և Airbus A320 ինքնաթիռների հետ: Նախնական տվյալներով՝ բախումը տեղի է ունեցել օդանավերի քարշակման ժամանակ: KLM ավիաընկերության ինքնաթիռը պետք է թռչեր Մադրիդ, easyJet-ի օդանավը՝ Լոնդոն: Ավիաընկերություններն ուղեւորներին ուղարկել են այլ օդանավեր, որոնք կմեկնեն նույն երթուղով: