
Իրավապաշտպան, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այս վիճակագրությունը լրջագույն ահազանգ է հանքարդյունաբերության վտանգները չհասկացողների համար ու հատկապես Թեղուտը վերաբացողներին պատասխանատվության ահազանգ է։ Չարորակ նորագոյացությունների դեպքերի թվով առաջին տեղում Լոռու մարզն է՝ 1,8%, ինչը նշանակում է, որ մարզի ամեն 55-րդ բնակիչը հիվանդ է։ Հաջորդը Երևանն է (1,7%), հետո՝ Շիրակը (1,5%)»։