Հակոբ Կարապետյանը՝ թափառող շների խնդրով «Լույս» դաշինքի ահազանգի մասին
Advertisement 1000 x 90

Հակոբ Կարապետյանը՝ թափառող շների խնդրով «Լույս» դաշինքի ահազանգի մասին

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մի տեսակ չի ընկալվում, երբ կենդանիներին ստերջացնող ու պատվաստող, թեկուզև՝ ժամանակավորապես ոչ իդեալական պայմաններում գործող ՀՈԱԿ-ի աշխատանքը քննադատելիս փորձում ես դրական լույսի տակ ներկայացնել «Յունիգրաֆ Իքս»-ի աշխատանքը՝ կազմակերպություն, որը թափառող շունիկների հարցը լուծում էր՝ ուղղակի ոչնչացնելով նրանց: Եթե թափառող շների հետ կապված իրավիճակը հետաքրքիր է, առաջարկում եմ կարդալ ոլորտի ամենափորձառու կազմակերպություններից մեկի՝ ԴԻՆԳՈ Թիմ-ի ղեկավար Օվսաննա Հովսեփյանի մեկնաբանությունը: Իմ կողմից հավելեմ, որ քաղաքապետարանի թեժ գծին ստացվող ահազանգերի մեջ վերջին մի քանի ամիսներին հիմնականում առաջին տեղն է զբաղեցնում թափառող շների հարցը: «Ուզում եմ անդրադառնալ ձեր («Լույս» դաշինքի) նշած կետերից մի քանիսին՝ անպայման նշելով, որ սա ՀՈԱԿ-ի հիմնական տարածքը չէ: Սա ժամանակավոր տարածք է, որտեղ աշխատում են մինչև սեփական տարածքը լինի (ընթացքի մեջ է):

1 վանդակում 5 շուն շնչահեղձ են լինում
. Հիմա քաղաքում թափառող կենդանիների իրավիճակն այնպիսին է, որ ավելի լավ է 5 շուն մի վանդակում մնան 1 օր, բայց 4 շուն ավել ստերջացվի, քան 1 շուն լինի 1 վանդակում և ստերջացվի 4 շուն պակաս: Ամեն պակաս ստերջացված 4 շունն աշնանը միջինով +20 շուն է դառնալու: Եվ նույնիսկ եթե վանդակները լինեին 2 անգամ ավել, միևնույն է, նախընտրելի կլիներ այդ 2 անգամ ավել վանդակում էլ շները 1 օր նեղված լինեին, բայց ստերջացման քանակը լիներ ավելի շատ: Ստերջացման ծրագրի արդյունավետությունն անմիջականորեն կախված է առաջին տարում դրա մասսայական լինելուց: Յուրաքանչյուր 1 ստերջացված շունը կանխում է աշնանը 5 շուն ավելանալուն:

. Շների համար կերակուր չկա

. Շները ստերջացվում են բերված օրը, պահվում են 1 օր և բաց են թողնվում: Վիրահատությունից առաջ և հետո կերակրել չի կարելի: Հետևաբար, կերակուր չլինելն այս դեպքում նորմալ է:

. Վակցինայի 3 տուփ կա ընդամենը, այն էլ մթերային սառնարանում։
. Մթերային սառնարանի ջերմաստիճանը բավարար է պատվաստանյութերի նորմալ պահպանման համար:

 . «Վիրահատված» շները նետվում են վանդակների վրա
. Եթե վիրահատվածը գրված է չակերտների մեջ, կասկած ունենալով վիրահատության վրա, նշեմ, որ վիրահատությունն իրականացվում է շատ լավ: Անձամբ եմ ստուգում փողոցում պատահած ցանկացած կլիպսով շան կարեր: Կարերն ուղղակի իդեալական են: Ինքս եմ աշխատում բնակչության հետ՝ ունենալով ոլորտի ամենաշատ հետևորդ ունեցող էջը՝ ԴԻՆԳՈ Թիմ, ինքս եմ կազմակերպում, որ բազմաթիվ բնակիչներ իրենց բակի շներին տանեն ստերջացման: Իմ միջնորդությամբ ստերջացման է գնացել մոտ 60 շուն և բնակիչներից ոչ մեկը չի բողոքել ստերջացման որակից: Եվ այս ամենը գրելը դեռ չի նշանակում, որ ես բացառում եմ տեխնիկական թերությունների առկայությունը, սակայն տեխնիկական խնդիրները ժամանակի հետ ուղղելի են: Ամենակարևորը` ֆիքսենք, որ տարիներ շարունակ սպանդի պրակտիկայից հետո մենք վերջապես տեսնում ենք արվող աշխատանք: Շներն իսկապես ստերջացվում են, ստերջացվում են շատ լավ: Սա աննախադեպ գործընթաց է Հայաստանում: Վստահ եմ, որ երբ ՀՈԱԿ-ի հիմնական տարածքն արդեն պատրաստ լինի, տեխնիկական թերությունները կհասնեն մինիմալի:

Հ.Գ. Տեսանյութի մեջ նշում եք, որ եղել եք «Յունիգրաֆ»-ի կլինիկայում, էնտեղ լավ պայմաններ էին… Այոʹ, պայմանները լավն էին, յուղը թափվեր, կհավաքվեր: Ուղղակի էդ պայմաններում 0 ստերջացում էր արվում, դա է «Յունիգրաֆ»-ի ու ՀՈԱԿ-ի տարբերությունը: «Յունիգրաֆ»-ն իդեալական պայմանների առակայությամբ անում էր միայն սպանդ, իսկ ՀՈԱԿ-ը դեռ ժամանակավոր տարածքում լինելով և այս պահին դեռ բավարար պայմաններ չունենալով բավականին ինտենսիվ ստերջացում է անում և բավականին լավ որակի:

. Տարիներ շարունակ մենք պայքարել ենք «Յունիգրաֆ»-ի դեմ՝ սխալները ջրի երես հանելուց մինչև իրենց կացարանից շուն գողանալով, որի համար մեր դեմ գործ էին հարուցել: Մենք դիմել էինք Տիգրան Ավինյանին՝ այդ հարցը բարձրացնելու մինչև հեղափոխությունը, և նա այդ հարցով բավականին լուրջ սկսել էր զբաղվել:

. «Յունիգրաֆ»-ի լուծարումից հետո մինչև ՀՈԱԿ-ն սկսի աշխատել, անցել է 9 ամիս: Դեռ չեմ հաշվում, որ մինչև այդ առհասարակ ստերջացում չի արվել, բայց բոլոր դեպքերում 9 ամիս ընդհանրապես ոլորտով չզբաղվելը շների քանակն ավելացրել է մի քանի հազար անգամ: Քաղաքապետարանում թափառող կենդանիների մասին ահազանգերն առաջին եռյակում էին»:



Նման նյութեր