Նիկոլ Փաշինյանը կառավարության արտահերթ նիստ է անցկացրել փակ դռների հետևում
Advertisement 1000 x 90

Նիկոլ Փաշինյանը կառավարության արտահերթ նիստ է անցկացրել փակ դռների հետևում

Հուլիսի 10-ին Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կառավարության արտահերթ նիստ, որն անցկացվել է դռնփակ ռեժիմով: Նիստի ընթացքում համապարփակ քննարկվել և հաստատվել է Հայաստանի Հանրապետության 2020-2022 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հավանություն է տրվել ««Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի նախնական տարբերակին»՝ համաձայն հավելված 2-ի՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի մարտի 22-ի թիվ 289-Ա որոշման հավելվածի28-րդ կետով սահմանված ժամանակացույցին համապատասխան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովներում համապատասխան ԲԳԿ-ների հետ «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի նախնական տարբերակում ներառված բյուջետային ծրագրերի շուրջ քննարկումներ անցկացնելու համար:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է վերը նշված ծրագրով նախատեսվող միջոցառումների հետևողական իրականացումը և պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին տվել կոնկրետ հանձնարարականներ՝ կապիտալ ծախսերի իրականացման, ներդրումների ներգրավման, արտահանման ծավալների ավելացման և այլ ուղղություններով:



Նման նյութեր