Փաստաբան Արամ Վարդևանյանը կարծում է, որ ցանկացած քաղաքացի, ով դիմում է ՄԻԵԴ, սպասում է դրական պատասխանի, մինչդեռ հակառակն էլ կարող է լինել:
Մեր քաղաքացիների մոտ այնպիսի տպավորություն է, որ երբ դիմում են Եվրոպական դատարան, հայցը պետք է բավարարվի, սակայն ՄԻԵԴ-ը միշտ չէ, որ որոշումները կայացնում է հօգուտ Հայաստանի քաղաքացիների։ Լինում են դեպքեր, երբ հայերը նաև մերժում են ստանում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը։
«ՄԻԵԴ-ի վճիռներով տուգանքների չափը անհանգստացնող է և այս ամենը վճարվում է պետբյուջեի հաշվին»,- նշեց նա:
Ըստ փաստաբանի` պարզ չէ, թե ովքեր են այս հարցում մեղավորները, արդյոք միայն դատավորնե՞րը, թե նաև քննիչները, դատախազները։