Պակիստանում ավտոբուսի վթարի հետևանքով 13 մարդ է զոհվել
Advertisement 1000 x 90

Պակիստանում ավտոբուսի վթարի հետևանքով 13 մարդ է զոհվել

Առավազն 13 մարդ է զոհվել, տասնյակները՝ վիրավորվել Փենջաբի նահանգի Աթթոք քաղաքի մերձակայքում ավտոբուսի մասնակցությամբ ճանապարհա-տրանսպորտային պատահարի հետևանքով: Հուլիսի 11-ին այդ մասին հաղորդել է Geo.tv հեռուստաալիքը:

Առկա տեղեկատվությամբ՝ Սվաթից Լահոր մեկնող ուղերթային ավտոբուսի վարորդը կառավարումիրց գլուխ չի հանել սայթաքուն ճանապարհին: Դրա հետևանքով փոխադրամիջոցը դուրս է թռել երևեկելի մասից: Ինչպես հաղորդվում է, ավտոբուսը փոխադրում էր 59 մարդ:

Արտակարգ պատահարի վայր ժամանած փրկարար ծառայություններն օգնություն են ցույց տալիս տուժածներին: Ծանր վիրավորված ուղևորներին ուղարկել են մերձակա հոսպիտալ: