Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Արման Անդրասյանի ծննդյան օրն է
Advertisement 1000 x 90

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Արման Անդրասյանի ծննդյան օրն է

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Արման Անդրասյանի ծննդյան օրն է. նա կդառնար 23 տարեկան:

Արման Անդրասյանը ծնվել է Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանի Մեծ Մանթաշ գյուղում: 2003-2014 թթ. սովորել է Մեծ Մանթաշ գյուղի միջնակարգ դպրոցում։

Արմանը ընտանիքի 5 զավակներից ամենափոքրն էր: Դեռևս փոքր տարիքից զբաղվել է տարբեր սպորտաձևերով: 2012-2014 թթ. Արթիկում հաճախել է ըմբշամարտի:

2015 թ.-ի հունվարի 16-ին զորակոչվել է բանակ։ Ծառայել է ՊԲ N զորամասում՝ որպես հրաձգային ջոկի հրամանատար։ Ծառայության ընթացքում ստացել է սերժանտի կոչում։

2016 թ.-ի ապրիլի 2-ին մարտական դիրքի վրա հակառակորդի հանկարծակի հարձակման ժամանակ չի երկնչել և քայլ անգամ չի նահանջել՝ ցուցաբերելով խիզախություն ու արիություն: Նա մարտնչել է մինչև վերջին փամփուշտն ու ընկել քաջի մահով: Զոհվել է Ջրականում (Ջաբրայիլ) ծավալված մարտական գործողությունների ժամանակ՝ համածառայակիցներ լեյտենանտ Աշոտ Շահբազյանի, շարքայիններ Գրիգոր Հարությունյանի, Նորիկ Սարգսյանի, Արթուր Գևորգյանի և Ազատ Սիմոնյանի հետ միասին։

Մերօրյա Հերոսը հետմահու պարգևատրվել է ԱՀ Նախագահի կողմից՝ «Մարտական ծառայություն» և ՀՀ Նախագահի կողմից՝ «Արիության համար» մեդալներով: «Ղարաբաղյան պատերազմի վետերաններ» ՀԿ-ի կողմից պարգևատրվել է «Հայրենիքի պաշտպանության» մեդալով:

artsakhpress.am



Նման նյութեր