ԱՄՆ-ի իշխանությունները հուլիսի 14-ից կսկսեն շրջայցեր կատարել երկրից անօրինական միգրանտների զանգվածային արտաքսման նպատակով: Հուլիսի 14-ին այդ մասին հաղորդել է The New York Times (NYT) թերթը՝ վկայակոչելով ներքին անվտանգության նախարարության աղբյուրներ:
Հրատարակության տվյալներով՝ Ներգաղթի և մաքսային վերահսկողության դաշնային ծառայության աշխատակիցները պլանավորում են սկզբնական փուլում ձերբակալել առնվազն 2 հազար մարդու: Շրջայցերը կկատարվեն հիմնականում երկրի 10 խոշորագույն քաղաքներում: Ըստ որում թերթի աղբյուրները կասկածում են նման քայլերի արդյունավետությեան հարցում: Նրանց խոսքով՝ պատրաստվող զանգվածային ձերբակալումների մասին տեղեկատվությունն արդեն տարածվել է անօրինական միգրանտների շրջանում, որոնք «իրազեկված են, որ դաշային ծառայության աշխատակիցները չեն կարող մտնել տուն առանց կենվորների թույլտվության, նույնիսկ եթե նրանք անօրինականորեն են գտնվում երկրի տարածքում»: