Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը հուլիսի 11-ին Բեռլինում կայնալիք բանակցություններից առաջ նստած են լսել ազգային օրհներգերը: Հեռարձակումը վարել են Գերմանիայի հեռուստաալիքները:
Ինչպես գրել է Spiegel Online-ը, դա կապված է վերջերս տեղի ունեցած դողի նոպարների հետ, որոնք ունեցել է Գերմանիայի նախարարների կաբիենտի ղեկավարը պաշտոնական միջոցառումների ժամանակ: Դանիայի վարչապետի հետ հանդիպումից առաջ արարողակարգը փոխվել է այդ իրվիճակից խուսափելու նպատակով: Քաղաքական գործչների համար կարմիր ուղեգորգի առջև տեղադրված էր ոչ մեծ հարթակ, որտեղ դրված էին աթոռներ: Օրհներգերը լսելուց հետո Մերկելը և ֆրեդերիկսենը գնացել են բանակցությունների:
Մերկելը վերջին ամսում երեք անգամ սաստիկ դողի նոպաներ է ունեցել պաշտոնական միջոցառումների ժամանակ. հունիսի 18-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպմանը, հունիսի 27-ին Գերմանիայի ղեկավար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի մոտ ընդունելության ժամանակ, ինչպես նաև հուլիսի 10-ին՝ ընդունելով Ֆինլանդիայի վարչապետ Անտտի Ռիննեին:
Կանցլերն ինքը պնդել է, որ անհանգստության առիթներ չկան, և ինքն իրեն լավ է զգում: