
Երգչուհի Լիլիթ Կարապետյանի ու երգիչ Դավիթ Թուջարյանի որդին՝ Կարենը, արդեն 10 տարեկան է: Մոտ 5 տարի հայրիկի հետ կապ չունենալուց հետո նրանց կապը վերականգնվել է:
Tert.am Life-ի հետ զրույցում Լիլիթը պատմել է, թե ինչպես ստացվեց, որ Դավթին թույլ տվեց կապը վերականգնել որդու հետ և ինչպիսին էր Կարենի արձագանքը՝ հայրիկին կրկին հանդիպելու մտքին:
«Դավիթն ինձ զանգեց, խոսեցինք։ Չեմ ուզում ասել, թե կոնկրետ ինչ ասաց, բայց իր խոսքերից հետո որոշեցի թույլ տալ հանդիպել Կարենին: Ես շատ եմ ոգևորվել իրենց շփման վերականգնման համար: Ամենաշատը ես չէի ուզում, որ այդպես լիներ, սակայն իրավիճակն այնպես էր դասավորվել, որ իմ փոխարեն ցանկացած մայր այդպես կաներ»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է որդու արձագանքին՝ Լիլիթն ասաց, որ այս տարիների ընթացքում նա շփում չուներ հոր հետ նաև հենց իր ցանկությամբ:
Ամբողջությամբ՝ life.tert.am