«Խոհանոց, երեխաներ և Տիգրանը՝ սպորտային տաբատով». Մարգարիտա Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Instagram-ում 100 հազար հետևորդների բանակին. style.news.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Խոհանոց, երեխաներ և Տիգրանը՝ սպորտային տաբատով». Մարգարիտա Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Instagram-ում 100 հազար հետևորդների բանակին. style.news.am

RT-ի գլխավոր խմբագիր, հայտնի լրագրող Մարգարիտա Սիմոնյանը դիմել է Instagram-ի հետեւորդներին այն վարել սկսելուց մեկ տարի անց։

«Ընդամենը մի քանի ամիս առաջ ես սկսեցի ակտիվորեն վարել Instagram,-ը իսկ դուք արդեն 100 հազար եք։ Շնորհակալություն ձեզ։ Գաղտնիք բացահայտեմ՝ ինչու նախկինում գրեթե չէի զբաղվում իմ էջով։ Ես պարզապես տանել չեմ կարողանում լուսանկարվել։ Ես տեսնում էի՝ ինչպես են իրենց հաշիվները վարում իմ ընկերուհիներն ու կոլեգաները՝ գեղեցիկ, բարդ լուսանկարներ, ֆոտոշարքեր, տեսանյութեր տարբեր երկրներց եւ հանգամանքներից, եւ հասկանում էի, որ այդպես չեմ կարողանա:

Բայց հետո գլխումս միտք ծագեց, որ կարելի է նկարել ոչ քեզ եւ ոչ առանձնակի գրավիչ երթուղիներ ու արկածներ, այլ սովորական կյանքդ՝ խոհանոց, երեխաներ, Տիգրանին՝ սպորտային տաբատով, այգու ծաղիկները, կյանքը։ Եվ ի զարմաս ինձ ձեզ դա հետաքրքրում է։

Շնորհակալ եմ, որ թույլ եք տալիս այս հաշիվը վարել առանց քաղաքականության, առանց վեճերի ու սկանդալների, առանց գլամուրի, առանց այն ամենի, ինչից ես այդքան հոգնում են սովորական կյանքում, որ մայրս վերջապես կարող է համացանց մտնել՝ առանց իր սիրելի դստեր հասցեին վիրավորանքների հոծ զանգածի ականատես լինելու ռիսկի, իմ ու իմ ընտանիքի նկատմամբ հետաքրքրության համար։ Սա բարության ու հարմարավետության առվակ է։ Շնորհակալություն, որ ձեզ եւս դուր է գալիս այդ առվակը…»,- գրել է Մարգարիտա Սիմոնյանը։

Նկատենք, որ Մարգարիտա Սիմոնյանն Instagram-ում սկզբնունքայնորեն չի քննարկում քաղաքական թեմաներ։ «Սա բլոգ չէ RT-ի, աշխատանքանի, քաղաքականության մասին։ Այստեղ տուն է, երեխաներ, ուտելիք եւ ընդհանուր երջանկություն։ Քաղաքականության համար բարի գալուստ իմ Telegram, Twitter եւ FB»,- ասված է էջի նկարագրության մեջ։ Ի դեպ, նա երեխաների դեմքերը խնամքով թաքցնում է սմայիլկներով՝ կարծելով, որ հանրային լինելը նրանց հարկավոր չէ…

style.news.am