Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանն ազատվել է աշխատանքից. armtimes.com
Advertisement 1000 x 90

Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանն ազատվել է աշխատանքից. armtimes.com

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանն ազատվել է աշխատանքից: Տեղեկությունը մեր զրույցում հաստատեց Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:

Վերջինս նշեց, որ Հակոբյանն ազատվել է իր դիմումի համաձայն:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը պարբերաբար իր դժգոհությունն է հայտնել քաղաքում կանաչապատման աշխատանքների վերաբերյալ:

Ի դեպ՝ Խաչիկ Հակոբյանը եղել է բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի (Բուլկի Արամ) տեղակալը: Հակոբյանը նախկինում եղել է նաեւ ՀՀԿ խորհրդի անդամ:

armtimes.com



Նման նյութեր