
«Փաստ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավոր, նախկին բանկիր, մի շարք ՍՊԸ-ների սեփականատեր, գործարար Հարություն Փամբուկյանը մի օր փակեց իր գրասենյակներն ու հեռացավ Հայաստանից: Բնակվում էր Ռուսաստանում` Մոսկվա քաղաքում:
Նախորդ կառավարության հրաժարականից հետո Հարություն Փամբուկյանը Երևանում գրանցեց իր նոր ֆիրման: Իսկ Կարեն Կարապետյանի կառավարման առաջին իսկ օրերին Փամբուկյանն սկսեց բենզին ներկրել Հայաստան:
«Փաստ»-ի հավաստի տվյալներով` հենց դա էլ նպաստեց բենզինի գների անկմանը: Ինչպես հայտնի է, հայտարարեց, որ նոր ներկրողների շնորհիվ ՀՀ–ում էժանացել են բենզինի գները:
Եվ այս ամենի «քավորը» հենց Փամբուկյան Հարութն է»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում: