Տիգրան Աբրահամյանը՝ ֆեյսբուքում գումարով գրառումներ կատարելու մասին
Advertisement 1000 x 90

Տիգրան Աբրահամյանը՝ ֆեյսբուքում գումարով գրառումներ կատարելու մասին

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ի պատասխան մի շարք հարցումների՝ տեղեկացնում եմ, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի կայքը խեղաթյուրված է ներկայացրել իրականությունը: Կառավարության աշխատակազմի «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ի գործառույթների 2.1.3 կետում սահմանված 15 100 ՀՀ դրամը հատկացվում է ոչ թե Facebook-ում ՀՀ կառավարության գործունեությունը լուսաբանող գրառումներ կատարելուն, այլև իրենից ներկայացնում է միջինացված ցուցանիշ, որը տարածվում է հիշյալ կետի մյուս ենթակետերին՝ «ՀՀ տեղեկատվական գործունեության լուսաբանում էլեկտրոնային և տպագիր ԶԼՄ-ներում հոդվածներ, տեղեկատվական նյութեր պատրաստելու» վրա ևս:

Այո՛, «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ն իրականացնում է ինտենսիվ աշխատանք նաև սոցիալական ցանցերում՝ ակտիվ օգտատերերի բարձրացրած խնդիրներն ու մտահոգությունները պատկան մարմինների ներկայացնելու և լուծումներ գտնելու, հետադարձ կապ ապահովելու, ինչպես նաև ՀՀ կառավարության գործունեությանն ավելի հրապարակային դարձնելու նպատակով:

Միամտություն է կարծել, թե Հայաստանում կան Facebook-յան այնպիսի օգտատերեր, ովքեր ընդամենը 4 գրառման դիմաց կարող են օրը 60 հազար, իսկ ամսվա կտրվածքով՝ 1 մլն 800 հազար դրամ ստանալ այն դեպքում, երբ պետական համակարգում միջին աշխատավարձը շուրջ 200 հազար դրամ է կազմում:

Հ.Գ. Ինչ վերաբերում է հրապարակումից հետո իմ՝ անհասանելի դառնալուն, տեղեկացնում եմ, որ դա զուտ տեխնիկական գործոնով է պայմանավորված՝ գտնվում եմ արտերկրում»:

 

tigran-grarum