
Ոստիկանապետ Վալերի Օսիպյանն ու Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն այս պահին Իջևանում բանակցություններ են վարում ճանապարհը փակած ցուցարարների հետ: Իջևան են ուղևորվել նաև Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը և Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:
Ինչպես արդեն հայտնել ենք, մոտ մեկուկես ժամ առաջ բախում է տեղի ունեցել ցուցարարների ու ոստիկանների միջև: Ցուցարարները քարեր ու փայտեր են նետել ոստիկանների ուղղությամբ: Կա 12 հոսպիտալացված անձ: