Սևանի բնապահպանական ծրագրերի համար փող տրվել է, բայց լճում լողալը մնում է վտանգավոր. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Սևանի բնապահպանական ծրագրերի համար փող տրվել է, բայց լճում լողալը մնում է վտանգավոր. armeniasputnik.am

2019թ.-ին Եվրամիությունը Հայաստանին 5 մլն եվրո դրամաշնորհ կտրամադրի Սևան լճի բնապահպանական ծրագրերի համար։

Այսօր կառավարության նիստում հայտնեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Նա նշեց, որ գրանտային ծրագիրը նախատեսված է «2019թ.-ի ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցության ծրագրով», որն առաջիկա օրերին կներկայացվի կառավարության քննարկմանը։

Միաժամանակ, Շրջակա միջավայրի նախարարությունը Գեղարքունիքի մարզի 3 խոշոր քաղաքներում կեղտաջրերի տեղադրման ծրագիր է մշակել, որը ներկայացվել է վարչապետի աշխատակազմ։ Վերջնական մշակումից հետո կհայտարարվեն նաև դրանց իրականացման համար մրցույթներ։

«Բնապահպանությանը, որ փող են տալիս լավ է, բայց մենք պրոբլեմ ունենք Սևանի անվտանգության հետ կապված»,– իր գործընկերների լավատեսական զրույցին միջամտեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը,- «մենք խնդիր ունենք լողափերի կահավորման հետ կապված, բույոկներ չկան։ Ես խմբեր եմ ստեղծել, ամեն լողափում մարդ ենք կանգնեցնում, հենակետեր ենք ստեղծում։ Մանավանդ սեզոնին դեպքեր ունենում ենք, այս տարի արդեն 6 խեղդվողի դեպք ունենք տարբեր տեղերում։ Բնապահպանության նախարարությանը ես ասել եմ` «Սևան» ԱՊ–ն ֆինանսներ չունի այս հարցերի լուծման համար, բայց իրենց վրա է դրված այդ պարտականությունը»։

Ցոլակյանը նաև հայտնեց, որ փրկարարների պակաս կա։ Ջրասուզակներ ընդհանրապես չկան։ Նախարարության աշխատանքի հայտարարությունները` 200 000 դրամ աշխատավարձով, մարդկանց չեն գրավում։

armeniasputnik.am



Նման նյութեր