Հայ տղամարդու վրա կրակել է մոսկվացի սիրուհու նախկին ամուսինը. նա հիվանդանոցում է. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Հայ տղամարդու վրա կրակել է մոսկվացի սիրուհու նախկին ամուսինը. նա հիվանդանոցում է. armeniasputnik.am

Հայաստանի բնակիչը տուժել է մոսկվացի սիրուհու նախկին ամուսնու խանդի պատճառով։ Ինչպես հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը», 42-ամյա հայն արտամուսնական կապի մեջ է մտել Մոսկվայի բնակչուհու հետ, որը մինչև այդ բաժանվել է ամուսնուց։ Վերջինս փորձել է ընտանիք վերադառնալ, այդ թվում` որդու համար (մայրը թույլ չի տվել տեսնել տղային)։

Իմանալով, որ կինը նոր ընկեր ունի` նախկին ամուսինը սկսել է սպառնալ նախկին կնոջը։ Անցած տարի ինչ-որ մեկն այրել է կնոջ ավտոմեքենան։ Հարևանների խոսքով` նա հաճախ է գնացել նախկին կնոջ` Ելենայի դռան մոտ և թակել այն։

Իսկ մի երեկո տղամարդը որոշել է մնալ շքամուտքում և «բռնացնել» սիրեկաններին։ Հանդիպելով նրանց` նա սիրեկանին կանչել է բակ` զրուցելու, իսկ փողոցում հանել է տրավմատիկ ատրճանակը և մի քանի անգամ կրակել «մրցակցին»։ Այժմ հայ տղամարդը վերակենդանացման բաժանմունքում է, բայց, բժիշկների խոսքով, կկյանքին վտանգ չի սպառնում։

Ոստիկանները պարզել են, որ նախկին ամուսինն իր սիրո համար եկել էր պայքարելու ոչ թե մենակ, այլ երկու ընկերների հետ։ Նրանցից մեկը մնացել է մեքենայի մեջ, մյուսը` դրսում։

Կովկասցի սիրեկանը, թերթի տվյալներով, դատվածություններ ունի Հայաստանում, իսկ 2019թ.-ի ձմռանը պատասխանատվության է ենթարկվել արդեն Մոսկվայում` թանկարժեք բաճկոն գողանալու համար։ Նա վարում է «Gelandewagen» մակնիշի ավտոմեքենա։

armeniasputnik.am