Ճիշտ սովորություններ, որոնք անհրաժեշտ են հաջողակ դառնալու համար
Advertisement 1000 x 90

Ճիշտ սովորություններ, որոնք անհրաժեշտ են հաջողակ դառնալու համար

Սկզբից մենք են ստեղծում սովորությունները, իսկ հետո դրանք ստեղծում են մեզ ու մեր կյանքը: Սովորությունները մեզ առաջնորդում  են կամ դեպի հաջողություններ, կամ անիմաստ ու աննպատակ կյանք: 5sfer. com կայքը մշակել է  հաջողակ մարդու մի քանի սովորություններ, որոնք ձեր կյանքը կլցնեն նորանոր հաջողություններով:

Պետք է առավոտյան վաղ արթնանալ: Հաջողակ մարդիկ, որպես կանոն, վաղ արթնացողներն են: Մինչ ամբողջ աշխարհի արթնացումը տևող այդ խաղաղ ակնթարթն օրվա ամենակարևոր, ոգեշնչող և ստեղծագործական մասն է: Ովքեր բացահայտել են այս սովորությունն իրենց համար, հաստատում են, որ լիարժեք կյանքով չեն ապրել, մինչև ամենօր  չեն սկսել արթնանալ առավոտյան ժամը 5-ին:

Ընթերցանությամբ զբաղվեք: Եթե փոխեք հեռուստացույցի կամ համակարգչի դիմաց անմիմաստ անցկացրած գոնե  1 ժամը` օգտակար գրականություն կարդալու հետ, ապա կլինեք ձեր շրջապատի ամենակրթված մարդը: Ձեզ մոտ ամեն ինչ ինքնստինքյան կստացվի: Մարկ Տվենը մի հետաքրքիր միտք ունի. «Այն մարդը, որը չի կարդում լավ գրքեր, ոչնչով չի տարբերվում կարդալ չիմացողից»:

Մարզվեք: Ակտիվության բացակայությունը քայքայում է ցանկացած մարդու առողջությունը, իսկ ֆիզիկական ակտիվությունը կարող է այն պահպանել: Նրանք, ովքեր ասում են, թե ֆիզիկական վարժություններ անելու ժամանակ չունեն, վաղ թե ուշ ստիպված կլինեն ժամանակ հատկացնել հիվանդությունից բուժվելու համար: Ձեր առողջությունը` ձեր ձեռքբերումն է: Գտեք ձեր ծրագիրը. սպորտով կարելի է զբաղվել նաև առանց տնից դուրս գալու, ինչպես նաև, առանց մարզասրահներին անդամագրվելու:

Ամենօրյա փորձառություն: Այսպիսի տեսակետ կա. որքան շատ է մարդը մասնագիտանում, այնքան հաջողակ է դառնում: Հաջողությունը մի վայր է, որտեղ փորձառությունը հանդիպում է հնարավորություններին: Տաղանդը չի կարող գոյատևել առանց մարզումների: Բացի այդ, ոչ միշտ է տաղանդ պետք. մարզված կարողությունը լիովին կարող է դրան փոխարինել:

Շրջապատ: Սա ամենակարևոր սովորությունն է: Այն ավելի կարագացնի ձեր հաջողությունը, քան որևէ այլ բան: Խանդավառ մարդկանց շրջապատը, որը լի է գաղափարներով, էնտուզիազմով ու դրական լիցքերով, ամենալավ աջակցությունն է: Այստեղ դուք կգտնեք և’ օգտակար խորհուրդներ, և’ անհրաժեշտ լիցքեր, և’ շարունակական աջակցություն: Իսկ իրենց աշխատանքն ատող մարդկանց շրջապատն ի՞նչ կարող է տալ, բացի դեպրեսիայից ու հիասթափությունից:

Շնորհակալության մատյան կազմեք: Այս սովորությունը հրաշքներ է գործում: Երախտապարտ եղեք այն ամենի համար, ինչ ունեք և ձգտեք լավագույնին: Համոզված եղեք, որ սահմանելով ձեր կյանքի նպատակը` ավելի հեշտ «կճանաչեք» հնարավորությունները: Հիշեք` երախտագիտության զգացումը ուրախության ավելի շատ առիթներ է տալիս:

Համառություն: Միայն 303-րդ բանկը համաձայնեց վարկ տրամադրել Ուոլթ Դիսնեյին` «Դիսնեյլենդի» հիմնադրման համար: 134 հրատարակիչ մերժել է Ջ. Քենֆիլդի և Մարկ Հենսի  «Հավի արգանակ հոգու համար» գիրքը, մինչ այն կդառնար մեգա-բեսթսելլեր:

Պատրաստեց` Ռազմիկ Մարտիրոսյանը