
Ուրուգվայի ազգային հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը կարող է կրկին որակազրկվել: Որակազրկման պատճառ կարող է դառնալ ԱԱ-2018-ի ընտրական փուլում Չիլիից կրած պարտությունից հետո Սուարեսի ցույց տված ժեստը:
Հիշեցնենք, որ ուրուգվայցի ֆուտբոլիստը պարտությունից հետո միջնամատ էր ցույց տվել երկրպագուներին:
Ամենայն հավանականությամբ, Սուարեսը կորակազրկվի 2 խաղով:
Սիրարփի Աղաբաբյան