Ռուսաստան արտագաղթած հայաստանցիների թվի շուրջ անճշտությունները. fip.am
Advertisement 1000 x 90

Ռուսաստան արտագաղթած հայաստանցիների թվի շուրջ անճշտությունները. fip.am

Հայկական լրատվական կայքերում հուլիսի 23-ին հրապարակվեցին տեղեկություններ Հայաստանից Ռուսաստան արտագաղթածների թվաքանակի աճի մասին։ Սակայն հրապարակումների մեջ որոշ թվեր կա՛մ սխալ են ներկայացված, կա՛մ չեն համապատասխանում մեջբերված աղբյուրներին։

…Economy Times առցանց պարբերականի հոդվածում կա Հայաստանին վերաբերող երկու աղյուսակ։ Ըստ պարբերականի, 2019-ի հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանից Ռուսաստան արտագաղթել է 12 800 ՀՀ քաղաքացի։ 2018-ի նույն ժամանակահատվածում ՌԴ է գաղթել 4 900 ՀՀ քաղաքացի…

…Այսինքն, ՀՀ քաղաքացիների թիվը ՌԴ-ում չի ավելացել 49,000-ով, և անհասկանալի է մնում է, թե որտեղից է վերցված այդ թիվը։ Իրականում, 2019-ի հունիսի 1-ի դրությամբ ՌԴ-ում բնակվող ՀՀ քաղաքացիների թիվը 13,068-ով ավելի քիչ է՝ անցած տարվա նույն օրվա համեմատ։

Ինչ վերաբերում է 12,800-ին, ապա դա ոչ թե Հայաստանից Ռուսաստան մեկնածների քանակն է, այլ Ռուսաստան մեկնածների և ժամանածների տարբերությունը՝ միգրացիոն սալդոն։ Այսինքն, 2019-ի հունվար-ապրիլ ամիսներին ՌԴ է ժամանել 12,800-ով ավելի ՀՀ քաղաքացի, քան մեկնել Ռուսաստանից։ 2018-ի հունվար-ապրիլ ամիսներին այդ թիվը 4,900 է եղել, այսինքն՝ 2.6 անգամ պակաս։

Ավելի մանրամասն՝ fip.am կայքում