Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ Էրգին Սայգունը պատմել է, թե ինչու Վաշինգտոնի և Անկարայի միջև ծագեցին լարված հարաբերություններ: Այս մասին գրում է Güneş-ը:
Նա հայտարարել է, որ ռուսական С-400-ները լարվածության էսկալացիայի համար միայն պատճառաբանություն էին, իսկ ԱՄՆ-ն պարզապես չի ցանկանում Թուրքիայի զարգացումը և հետաքրքրված է այլ խաղացողի հզորացմամբ:
Բացի դրանից՝ նա հայտարարել է, որ եթե Անկարան և Վաշինգտոնը С-400-ների մասով համաձայնության գան, ԱՄՆ-ն Թուրքիային նոր պահանջներ կներկայացնի:
Սայգունի կարծիքով՝ ԱՄՆ-ն կպահանջի դադարեցնել Իրանի հետ շփումները, Սիրիայում կստեղծեն քրդական պետություն և կարգելեն Կիպրոսում ռեսուրսներ փնտրել, ընդ որում՝ հաշվի չառնելով Թուրքիայի տեսակետը:
«Ամերիկան դժգոհ է Թուրքիայի անկախ արտաքին քաղաքականությունից, չի ցանկանում, որ Թուրքիան դառնա տարածաշրջանում թելադրող երկիր»,- ասել է նախկին զինվորականը: