
Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ամեն տեսակի արտադրանք՝ սկսած սիգարետից, գարեջրից, օղուց, օճառից, կոշիկից, վերջացրած՝ ըմպելիքներ ու քաղցրավենիք, գնել ու օգտագործել եմ միայն տեղական արտադրանք: Այնպես չէ, որ դրսի բերածները վատն են, ուղղակի իմ մասով փորձում եմ ներքին արտադրողին մի փոքր օգնել: Սա թերևս պետք է սկզբունք դառնա բոլորիս համար, հիմա կասեք՝ դա բիզնես է, ազատ շուկայական հարաբերություններ և այլն: Այո՛, դա այդպես է, բայց մեր տնտեսական պայմաններում արտադրողին պետք է աչքի լույսի պես պահել ու ամեն մեկս մեր մասով օգտնվելով իրենց ապրանքներից՝ աշխատատեղեր ենք պահում»: