«Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանն ինձ գցեց «սև» ցուցակ»
Advertisement 1000 x 90

«Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանն ինձ գցեց «սև» ցուցակ»

Ֆեյսբուքյան օգտատեր Հասմիկ Ադամյանը, ով տևական ժամանակ պայքարում է ՊԵԿ-ի դեմ ու անգամ դիմել է դատարան իր խախտված իրավունքները վերականգնելու համար, իր էջում գրում է.

«Հենց նոր կատարված դրվագի վրա ուզում եմ Ձեր ուշադրությունը սևեռել հարգելի ՀՀ հպարտ քաղաքացիներ ու լսել Ձեր կարծիքը- Հիշո՞ւմ եք, չէ՞, վերջերս՝ հուլիսի 20-ին, «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» տնտեսական համաժողովին մասնակցելու համար վարչապետի Գյումրի կատարված այցի մասին: Ազգընտիր վարչապետին պատնեշներով ու մենթերով կիլոմետրերով հեռու պահելով ժողովրդից, հորդորեցին վարչապետին ուղղված հարցերով դիմել նրա օգնական Նաիրի Սարգսյանին: Ես էլ փորձեցի գոնե նման կերպ` օգնականի միջոցով իմ ՊԵԿ-ի հետ կապված խնդիրը հասու դարձնել վարչապետին:

Վերոհիշալ անձը, իբր լսելով ինձ, վերցրեց իմ կոնտակտային տվյալները (բջջ. համար), խոստացավ այսուհետ հետամուտ լինել հարցին, զանգել ոլորտի պատասխանատու` Ռաֆիկին ու Շուշանիկին ու կարճ ժամանակում ամենի մասին տեղյակ պահել ինձ: (Այս խոսակցությանը ներկա է եղել և կարող է հավաստել նրա մտերիմ` այդ պահին նրա կողքը կանգնած Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը):

Տևական ժամանակ լուր չունենալով հենց նոր գրեցի նրա էջին, թե արդյոք նորմա՞լ է համարում խոստումը չկատարած անպատասխան անհետանալն ու պաշտոնյաի նման պահվածքը, ինչին ի պատասխան վարչապետի օգնական` Նաիրի Սարգսյանը ինձ գցեց «սև ցուցակ»: Հիշեցնեմ, որ Նաիրի Սարգսյանը, Հայկ Սարգսյանի` նույն ինքը շիշ բռնողի հարազատ եղբայրն է:

Ահա ամենը հակիրճ ներկա իշխանության, նրա ներկայացուցչի կերպարի, տված խոսքի արժեքի ու վերաբերմունքի իրեն իսկ ընտրած ՀՀ “հպարտ“ քաղաքացու նկատմամբ… Դե հիմա գնացեք ու գոռացեք, որ Դուք եք տերը այս երկրի …»:

Հենց նոր կատարված դրվագի վրա ուզում եմ Ձեր ուշադրությունը սևեռել հարգելի ՀՀ հպարտ քաղաքացիներ ու լսել Ձեր կարծիքը-…

Gepostet von Հասմիկ Ադամյան am Freitag, 2. August 2019