Սկանդալ թուրքական օդանավում. ուղևորներն իրար են ծեծել մի կնոջ համար. armeniasputnik.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Սկանդալ թուրքական օդանավում. ուղևորներն իրար են ծեծել մի կնոջ համար. armeniasputnik.am

Համացանցում է հայտնվել «Թուրքական ավիաուղիների» օդանավում ռուս զբոսաշրջիկների միջև ծագած ծեծկռտուքի տեսագրությունը:

Համացանցում տեսագրություն է տարածվել, որում երևում է, թե ինչպես են 5 ուղևոր փորձում բաժանել երկու ռուսների, որոնք ծեծկռտուք են սկսել Ստամբուլ-Եկատերինբուրգ չվերթն իրականացնող «Թուրքական ավիաուղիների» օդանավում:

«Դուք լրի՞վ գժվել եք»,- ասում է ուղևորներից մեկը՝ փորձելով բաժանել ծեծկռտուքի մասնակիցներին:

Բարեբախտաբար, վիճաբանությունը սկսվել է ոչ թե թռիչքի, այլ ուղևորների նստեցման ժամանակ: Ընդ որում, ականատեսների խոսքով ծեծկռտուքի պատճառը եղել է մի կին:

Արդյունքում, Ստամբուլ-Եկատերինբուրգ չվերթն իրականացնել պատրաստվող օդանավի թռիչքը հետաձգվել է 45 րոպեով: Վերջում օդանավը թռել է առանց երեք ուղևորի. ծեծկռտուքի մասնակիցներին պարզապես իջեցրել են օդանավից:



Նման նյութեր