
Վահրամ Էոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ մի ահասարսուռ հոլովակ տեսա: Խնձորեսկի ճոճվող կամրջի վրա պարում էին Պաշտպանության նախարարը և ԱԱԾ պետը: Հենց կամրջի սկզբնամասում զգուշացում կա այն մասին, որ չի կարելի կամուրջն արհեստական ճոճքի ենթարկել (եթե ցուցանակը չեն հանել): Ինչպես հայտնի է, պարը ճոճք է առաջացնում: Ինչո՞ւ մինչ այս պահը դատապարտող հայտարարությամբ հանդես չի եկել Առողջապահության նախարարը: Թողնես միայն մեր ծխելու վրա խոսա:)»:
https://www.facebook.com/vahram.toqmajyan/posts/1403607863112295