Թրամփը դիտարկում Է Դանիային պատկանող Գրենլանդիան գնելու հնարավորությունը. The Wall Street Journal
Advertisement 1000 x 90

Թրամփը դիտարկում Է Դանիային պատկանող Գրենլանդիան գնելու հնարավորությունը. The Wall Street Journal

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում Է Դանիային պատկանող Գրենլանդիան գնելու հնարավորությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է The Wall Street Journal-ը:

Նա արդեն քննարկել Է այդ հնարավորությունն իր խորհրդականների հետ, եւ նույնիսկ Սպիտակ տան իրավախորհրդատուին ցուցում Է տվել կատարելու նախագծի իրավական փորձաքննություն:

Հրատարակության աղբյուրների տեղեկավտությամբ՝ մի քանի խորհրդականներ հավանություն են տվել Թրամփի՝ «տնտեսապես նպատակահարմար» պլանին, սական Սպիտակ տանը շատերը համոզված են, որ նախագահի հետաքրքրությունն այդ տարածքի նակատմամբ շուտով կանցնի:

Սպիտակ տանը, Դանիայի Թագավորական տանը եւ Գրենլանդիայի վարչապետի գրասենյակում մեկնաբանությունների խնդրանքին չեն պատասխանել:

Թերթը հիշեցնում Է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նախագահ Հարրի Թրումենը Դանիային 100 միլիոն դոլար Է առաջարկել Գրենլանդիայի համար: Նաեւ Պետական դեպարտամենտը 1867 թվականին ուսումնասիրել Է կղզին գնելու հեռանկարը:
Գրենլանդիան Երկրագնդի խոշորագույն կղզին Է, որը գտնվում Է Հյուսիսային Ամերիկայի հյուսիս – արեւելքում: Այն Դանիայի ինքնավար տարածքն Է: Գրենլանդիայի մեծ մասը ծածկված Է սառույցով: Կղզին շուրջ 56 հազար բնակիչ ունի: