Սիրահարվածություն իմ կյանքում միշտ կա. Զարուհի Բաթոյան. wnews.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Սիրահարվածություն իմ կյանքում միշտ կա. Զարուհի Բաթոյան. wnews.am

«Ինչ գեղեցիկ է արևը այս ժամին»,-նախարարության շենքից դուրս գալով՝ ասում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ լուսանկարելով, թե ինչպես է արևը մայր մտնում: Օգնականը բացատրում է ՝ նախարար նշանակավելուց հետո նա աշխատավայրից դուրս է գալիս հիմնականում երեկոյան, երբ արև վաղուց չկա:

Ազատ և ստեղծագործող միտք ունեցող Զարուհի Բաթոյանի համար պաշտոնը կաղապարներ է ստեղծում, բայց նա չի դժգոհում. դա հավելյալ հնարավորություն է մարդկանց օգնելու համար:

Ինքնավստահ, հավասարակշռված, ստեղծագործող Զարուհի Բաթոյանն իսկական մոտիվացիա է նոր ժամանակների կանանց համար: Նա ոչ միայն ՀՀ ամենաբարձր պաշտոն ունեցող կինն է, այլև կին, ով կոտրում է հաշմանդամության վերաբերյալ կարծրատիպերը: Զարուհի Բաթոյանը Wnews.am-ի նոր հերոսուհին է:

Ինչպե՞ս է սկսվում  Ձեր օրը :

– Սիրում եմ, երբ օրս շուտ է սկսվում, որովհետև արդյունավետ է առավոտյան աշխատելը։Սովորության համաձայն  նույնիսկ ոչ աշխատանքային օրերին եմ վաղ  արթնանում: Առավոտյան ինձ համար հատուկ ժամանակ չունեմ, բայց  օրվա ընթացքում մենակ մնալու և լռության կարիք  միշտ ունենում եմ։

Նկատել եմ, որ կին քաղաքական գործիչներն այնքան էլ չեն սիրում, երբ շեշտվում է իրենց կին լինելու փաստը: Դո՞ւք էլ չեք սիրում, երբ դա հատուկ նշվում է:

– Իհարկե, պետք չէ կին լինելու փաստը շեշտել ամեն առիթով, բայց եթե հատուկ անհրաժեշտություն կա, ես դրանից չեմ խուսափում։ Դրանից, գուցե,  խորշում են տղամարդիկ, կամ նրանց նման մտածող կանայք։ Եթե մյուսներին խրախուսելու, պաշտպանելու, կարևորելու և հզորացնելու համար է, ապա՝ այո՛ ես առիթը օգտագործում եմ կնոջ մասին խոսելու համար։ Նույնը ես անում եմ նաև հաշմանդամության հետ կապված, որովհետև դա նույնպես շատ կարևոր փաստ է մարդկանց խրախուսելու, հավասար հնարավորությունները խթանելու, դրա մասին իրազեկությունը բարձրացնելու համար:  Մարդիկ, ովքեր ապրում են ավելի պարփակված, առանձնացված միջավայրում կամ անտեսված են, կարիք ունեն իմանալու ուրիշի փորձի մասին։

Ամբողջությամբ՝ wnews.am