Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շարունակենք պատմության դասագրքերի թեման։
Նորագույն շրջանի հեղինակները փորձում են նախարարության վրա «ծախել» «թավշյա հեղափոխությունը»։ Ի՞նչ է սա. հավատարմության երդում ցանկացած իշխանությա՞ն։
Հիշեցնեմ, որ հանձնաժողովը նման առաջարկով հանդես չի եկել։ Չեմ կարող չնշել, որ նախարարությունում տեղի ունեցած քննարկումների ժամանակ, փոխնախարարը ևս դեմ է եղել «թավշյա հեղափոխությունը» դասագրքերում ներառելուն։ Դա շեշտվել է բոլոր քննարկումների ժամանակ։
Մարդ պետք է մի քիչ հարգանք տածի իր մասնագիտության հանդեպ»։
https://www.facebook.com/vahram.toqmajyan/posts/1411781825628232







