Երևանցի մարզիկը երկու մատով ռեկորդային թվով պոկում է անում գետնից. armeniasputnik.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Երևանցի մարզիկը երկու մատով ռեկորդային թվով պոկում է անում գետնից. armeniasputnik.am

 Հայաստանի դյուցազունների ռեկորդների գրքի ավելի քան քսան ռեկորդների հեղինակ, վորքաուտի և ֆիթնեսի մոսկվացի մարզիչ Մանվել Մամոյանը նոր ռեկորդ է սահմանել։

Մանվել Մամոյանը երկու մատով 1 րոպեում 55 անգամ պոկում է արել հատակից` գերազանցելով իր նախորդ ռեկորդը 52 անգամ։ Երկու մատով գետնից պոկում առաջին անգամ ցուցադրել է դերասան Բրյուս Լին։

Այս տարի Մանվելը մտադիր է Գինեսի ռեկորդ սահմանել հորիզոնական դիրքով ձգումներով։ Նրա լավագույն ցուցանիշը տվյալ պահին 20 կրկնությունն է, սակայն նա չի պատրաստվում բավարարվել դրանով. մտադիր է դառնալ Գինեսի  գրքի ավելի քան 10 ռեկորդի հեղինակ։

Մամոյանը ծնվել է Երևանում` 1993թ–ին։ Նա սկսել է մարզվել 10 տարեկանից, երբ հաճախել է ձյուդոյի խմբակ։ Արդեն 2015թ.–ին նա սահմանել է իր առաջին ռեկորդը, որը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում։ Մամոյանը մեկ րոեպում ուղղահայաց դիրքում գետնից 27 պոկում է արել։ Հաջորդ ռեկորդը 1 րոպեում 67 ցատկով կքանստումն է եղել։

Այսօր Մամոյանի ռեկորդներից երեքը պաշտոնապես ներաrված են Գինեսի գրքում։

armeniasputnik.am