Քրիստոսը հայտնի դարձավ, մենք էլ մեր գորգերը հայտնի դարձրինք․ գորգ լվալու և Վարդավառի կապն ըստ պատգամավորի. armdaily.am
Advertisement 1000 x 90

Քրիստոսը հայտնի դարձավ, մենք էլ մեր գորգերը հայտնի դարձրինք․ գորգ լվալու և Վարդավառի կապն ըստ պատգամավորի. armdaily.am

Վարդավառն անցել է վաղուց, ավելին՝ անցյալում է նաև Խաղողօրհնեքը, բայց Երևանը դեռ շարունակում է քննարկել Վարդավառին Ազգային Ժողովում գորգ լվալու միջոցառումը։ Ընդհանրապես իշխանափոխությունից հետո ցանկացած տոն քննարկման առարկա է դառնում, որի հիմնական իմաստն այն է, թե ինչու են բյուջեից աննպատակ գումարներ ծախսվում, այնինչ կարելի էր այդ գումարներով օրինակ որևէ անապահով ընտանիքի տուն տրամադրել։ Բոլոր անցկացված միջոցառումներից ամենաքննադատվածը, որոնք մրցակցում են առաջին հորիզոնականի համար այս պահին դեռ Երևանի քաղաքապետարանի ամանորյա տոնածառն է և ԱԺ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի նախաձեռնած գորգ լվալու միջոցառումը։ Հետաքրքիր էր, թե ինչ է դրա մասին մտածում հենց նախաձեռնության հեղինակը։

Հռիփսիմե Գրիգորյանը օրերս հյուր էր «Շանթ» հեռուստաընկերությանը՝ Արամ Աբրահամյանի հաղորդմանը։ Հաղորդումից կարելի է ենթադրել, որ պատգամավորը բավական ոգևորված էր իր գաղափարով և դրա իրականացմամբ, ավելին՝ տպավորություն էր, որ սա նրա վերջին գաղափարը չէ և հընթացս Ազգային Ժողովում հնարավոր է տեսնել նրա ոչ միանշանակ ընդունվող մտքերը։

Ամբողջությամբ՝ armdaily.am



Նման նյութեր