Կառավարությունը ոչ մի կոռուպցիոն կաշկանդող կապ չունի Ամուլսարի խնդրի հետ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Կառավարությունը ոչ մի կոռուպցիոն կաշկանդող կապ չունի Ամուլսարի խնդրի հետ. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ամուլսարի հարցով օգոստոսի 19-ին կայացած հանդիպման ընթացքում վերահաստատել է իր նախկին դիրքորոշումը. կառավարությունը ոչ մի կոռուպցիոն կաշկանդող կապ չունի ոչ Ամուլսարի, ոչ էլ որևէ հանքի կամ բիզնեսի հետ:

Պետական պատկան մարմինների, ինչպես նաև ջերմուկցիների, բնապահպանների և խնդրով շահագրգիռ այլ կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացված խորհրդակցության ընթացքում քննարկվել են Ամուլսարի հանքի ծրագրին առնչվող մի շարք հարցեր: Հանդիպման ընթացքում նա մեջբերել է 2018 թվականի հուլիսի 28-ին արած իր հայտարարությունից մի հատված:

«Սիրելի հայրենակիցներ, կոչ եմ անում՝ հնարավորություն տալ Կառավարությանը, որպեսզի զբաղվի այս հարցով: Ես չեմ հասկանում քաղաքացիական անհնազանդության այն գործողությունը, որ շարունակում է տեղի ունենալ Ամուլսարում: Ես խնդիր ունեմ այդ գործողության նպատակը հասկանալու իմաստով, որովհետև այն կարող է երկակի մեկնաբանությունների տեղիք տալ: Մենք այժմ ուսումնասիրում ենք, թե որ մեկնաբանությունն է առավել ճշգրիտ: Ես կրկին կոչ եմ անում դադարեցնել քաղաքացիական անհնազանդության այդ բոլոր գործողությունները և հնարավորություն տալ Կառավարությանը զբաղվել այդ խնդիրներով և փաստերի հիման վրա լուծել այդ խնդիրները»,- նշել է Փաշինյանը և հավելել, որ չեն կարող կայացնել  չինֆորմացված որոշումներ, այնպիսի որոշումներ, որի ճշմարտացիության մեջ 100 տոկոսով համոզված չեն: