Թթվասերը՝ այրվածքների դեմ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Թթվասերը՝ այրվածքների դեմ

Չկա այնպիսի մարդ, որ երբեք այրվածքներ ստացած չլինի: Անկախ նրանից, թե ինչ ճանապարհով ենք ստանում այրվածքները, դրանք միշտ էլ տհաճ են և ցավոտ: Յուրաքանչյուրս կարող է հայտնվել նմանատիպ իրավիճակում, սակայն չափազանց կարևոր է իմանալ, թե ինչպես վարվել այդ պահին, քանի որ սխալ մոտեցումը կարող է ավելի ծանր հետևանքների հանգեցնել և սրել իրավիճակը: Հիշեք, որ այրվածքի վրա անմիջապես որևէ յուղ քսել չի կարելի:

Առաջին բանը, որ պետք է անել՝ այրվածքի հատվածը սառեցնելն է: Դա կարող եք անել սառը ջրի կամ սառույցի միջոցով՝ պաշտպանելով այրվածքը մաքուր կտորով:

Ապա բնական միջոցներ քսեք այրվածքներին, որոնք արագորեն կհանգստացնեն ցավերն ու կխթանեն լավացման պրոցեսը:

Օրինակ՝ թթվասերն անմիջապես հանգստացնում է արևի ճառագայթներից ստացված այրվածքները:

Պարզապես սառը թթվասերը քսեք անմիջապես արվածքի վրա:

how-to-use-sour-cream-to-heal-almost-any-type-of-burn

Կարիք չկա տրորելու: Երբ թթվասերը հասնի սենյակային ջերմաստիճանի, զգուշորեն մաքրեք այն և նոր շերտ քսեք:

Այրվածքների դեպքում թթվասերը մածունի հրաշալի փոխարինիչ է:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը