
ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել: shashmyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից, և ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով նշանակվել ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ: Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ է նշանակվել Սևան Քոչարյանը, ով ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ազատվել է ոստիկանության Արարատի բաժնի պետի պաշտոնից:
Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության Արարատի բաժնի պետ է նշանակվել Համլետ Ղամբարյանը, ով Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով ազատվել է ոստիկանության Վարդենիսի բաժնի պետի պաշտոնից: Սամվել Ասատրյանը նշանակվել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ:
Արսեն Այվազյանը ազատվել է ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ:
Արսեն Աբրահամյանը ազատվել է ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: