Վարչապետի կողմից մասնավոր զրույցը հրապարակելը տգեղ է, իսկ Ամուլսարի խնդրից հետո եթե բռնապետություն հաստատի, դա կլինի նրա կառավարման վերջի սկիզբը. Գ. Համբարյան. tert.am
Advertisement 1000 x 90

Վարչապետի կողմից մասնավոր զրույցը հրապարակելը տգեղ է, իսկ Ամուլսարի խնդրից հետո եթե բռնապետություն հաստատի, դա կլինի նրա կառավարման վերջի սկիզբը. Գ. Համբարյան. tert.am

Վարչապետ Նիլոլ Փաշինյանի խոսքն ու վերաբերմունքը հանրության նկատմամբ «360» աստիճանով փոփոխվել է, այսինքն՝ ընդդիմադիր գործիչը հեղափոխությունից առաջ և հեղափոխությունից որոշ ժամանակ անց լրիվ այլ մարդ է, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիմա լրիվ այլ մարդ է:

Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի մոտեցումներին մարդկանց վերաբերյալ, ինչպես նաև նախկինում և հիմա արվող հայտարարություններին։ Միևնույն ժամանակ նա շեշտեց, որ Նիկոլ Փաշինյանի վարքագիծն իր համար անակնկալ չէր, քանի որ ինքը, լինելով պատմաբան, հասկանում էր, ավելին՝ ասել էր, որ Փաշինյանն ընդօրինակում է կառավարման մի համակարգ, որը պատմությունը ցույց է տվել, որ տապալվում է։

«Պարոն Փաշինյանը փորձեց ընդօրինակել աշխարհում չընդունված կառավարման համակարգը, այսինքն՝ փողոցային ժողովրդավարությունը: Պատմության մեջ այդ փողոցային ժողովրդավարության հիմնադիրը համարվում է աշխարհի ամենահայտնի քաղաքական գործիչներից մեկը՝ Աթենքի կառավարիչ Պերիկլեսը, որը կառավարել է Ք.Ա. 5-րդ դարում, բայց պիտի նշեմ, որ նրա կառավարման համակարգը և ինքը շատ դաժան վախճան ունեցան: Այդ կառավարման համակարգը, այսինքն՝ փողոցի կարծիքը հաշվի առնող քաղաքական համակարգը, կամ փողոցային ժողովրդավարությունը երբեք չընդօրինակեց որևէ ժողովրդավար երկիր։

Պրն․ Փաշինյանի այդ վտանգավոր հայտարարությունից հետո, երբ որոշեց, որ փողոցն է որոշելու, թե ՀՀ-ն ինչ ուղով պետք է գնա, փողոցն է որոշելու, թե ինչ օրենքներ պիտի ընդունվի, ես մեկ անգամ չեմ ասել, որ սա աղետի է բերելու, այդ աղետի նախանշանները մենք տեսանք 2-3 օր առաջ Երևանում»,- ասաց նա։

Համբարյանը հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանն է հայտարարել, որ փողոցն է ղեկավարելու երկիրը, և նկատեց, որ այդ փողոցը, Ամուլսարի հանքի շահագործման դեմ գործելով, փորձեց փակել ու արտահայտել իր կամքը։ Նրա գնահատմամբ՝ Ամուլսարի շահագործման դեմ պայքարողների նկատմամբ այս իշխանությունը վարվեց այնքան կոպիտ, ինչքան չէին վարվել նախկին իշխանություններն այն ժամանակվա ընդդիմադիրների նկատմամբ։

«Պրն․ Փաշինյանը հայտարարել էր, որ փողոցն է ղեկավարելու, այդ փողոցն էլ փորձեց իր կամքն արտահայտել։ Փորձեցին կրկին փակել Երևանի կարևոր պողոտաներից մեկը՝ Բաղրամյանը, սկսեցին գոռգոռալ, ցուցարարները բավականին ագրեսիվ վարք դրսևորեցին։ Զարմանալիորեն պրն․ Փաշինյանի իշխանությունը, որն ընդդիմադիր ժամանակ գրեթե նույն վարքագիծն էր դրսևորում, ինչպես նաև հեղափոխության ժամանակ էր նույն վարքագծով, սկսեց ուժ կիրառել այն մարդկանց նկատմամբ, ովքեր իրեն իշխանության էին բերել։ Փաշինյանը հնձեց այն, ինչ որ ցանել էր»,- ընդգծեց Գագիկ Համբարյանը։

Ցուցարարների առաջ ԱԺ-ի և Բաղրամյան 26-ի մուտք փակելը չի զարմացնում Համբարյանին, թեև, քաղաքագետը հիշում է, թե ինչ մեծ գովասանքի աղմուկով բացվեցին այդ դռները։ Նա շեշտեց՝ հասարակությունը ստանում է այն պատասխանը, որին արժանի էր։ Համբարյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը պոպուլիստական որոշումներ ընդունելուց շատ լավ է, բայց, երբ այդ որոշումների հետևանքները պետք է ըմբոշխնի, արդեն շատ վատ է զգում և սկսում է հղում անել օրենքներին։

Ամբողջուոյամբ՝ tert.am



Նման նյութեր