Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Խորը շունչ քաշեք ու հանգստացեք». ասել է Մարիամ Փաշինյանը:
Մարիամ ջան, աղջիկս, Դուք նման արտահայտությամբ, նման թելադրական, անհարգալից, ուսուցողական, դաստիարակչական ոճով դիմում եք բոլորին՝ թեկուզ հանրության ընդդիմադիր, այլախոհ հատվածին, որոնց կազմում կան տարբեր տարիքի, սեռի, կրթության, պետության, հայրենիքի առաջ նաև շատ վաստակ ունեցող անձինք:
Եթե դա աներ մեկ այլ նույն տարիքի աղջիկ, գուցե ըմբռնումով մոտենայի, սակայն Ձեր դեպքում այն չի հասկացվում, քանի որ Դուք ներկայացնում եք երկրի ղեկավարի ընտանիքը և Ձեր յուրաքանչյուր խոսք, միտք, վարք, վարվելակերպ անուղակի կապվում է Ձեր հայրիկի՝ վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձի հետ: Ուստի իմ հայրական, մեծական խորհուրդը՝ նման դեպքերում կամ չխոսել, կամ էլ խոսել ավելի կշռադատված, ավելի զուսպ և հարգալից:
Ես արդեն երեք ժամ է խորը շունչ եմ քաշել, խելոք նստել, հանգստանում եմ… Հետո ի՞նչ անեմ… Կարելի՞ է վեր կենամ…»:
«Խորը շունչ քաշեք ու հանգստացեք». ասել է Մարիամ Փաշինյանը: Մարիամ ջան, աղջիկս, Դուք նման արտահայտությամբ, նման…
Gepostet von Ռոբերտ Մելքոնյան am Mittwoch, 21. August 2019