ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթը խմբագիր է փնտրում: analitik.am-ի փոխանցմամբ՝ թերթի ու կայքի խմբագիր Լուսինե Բարսեղյանը պաշտոնանկ է արվել, լրատվամիջոցը փնտրում է նրան փոխարինողին: Պարզվում է, որ ուղարկվող ռեզյումեներն ուսումնասիրում է կամ նաև ուսումնասիրում է վարչապետի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, ով վերջին շրջանում աչքի է ընկնում ֆեյսբուքյան գրառումներով՝ հայտնելով իր որոշումը, թե ով ինչով պետք է զբաղվի ու ինչպես շունչ քաշի:
«Շնորհակալություն ակտիվության համար: Մեծ հետաքրքրությամբ կարդում և դիտարկում ենք ձեր ինքնակենսագրականները:
Եղեք ավելի ակտիվ, և անպայման ինքնակենսագրականների մեջ թողեք կոնտակտային տվյալներ, որպեսզի կարողանամ կապ հաստատել ձեզ հետ և հրավիրել հարցազրույցների:
Հարցազրույցը կվարեմ ես ու իմ գործընկերները»,- գրել է Մարիամը:
Շնորհակալություն ակտիվության համար: Մեծ հետաքրքրությամբ կարդում և դիտարկում ենք ձեր ինքնակենսագրականները: Եղեք ավելի…
Gepostet von Mariam Pashinyan am Mittwoch, 21. August 2019