Գոհար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ իմացա, որ Ռուբեն Հայրապետյանն այլևս Տնտեսագիտական համալսարանի ռեկտորը չէ։ Ռուբենին ես ճանաչում եմ վաղուց։ Մենք միասին սովորել ենք Եվրոպայի Խորհրդի Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցում։ Երբ մենք մեկնում էինք տարբեր երկրներ սեմինարների և կոնֆերանսների, ես Մուրադի դեմքով հպարտ նստում էի, երբ Ռուբենը ելույթ էր ունենում։
Եվ ելույթից հետո տարբեր ազգի քաղաքագետներ, քաղաքական գործիչեր մոտենում էին ու հարցնում՝ Դուք իսկապե՞ս Հայաստանից եք։ Ձեր երկրում այսպիսի պատրաստված տաղանդավոր երիտասարդներ շա՞տ կան։
Սկզբունքային, անկոտրում, ինտելեկտուալ, առաջադեմ, իսկական հեղափոխական մտածելակերպով։ Ես շատ ցավում եմ, որ հին համակարգը՝ իր ծերակույտով հաղթեց նորը, հեղափոխականը, ապագային միտվածը։ Բայց սա Պյուրոսյան հաղթանակ էր իրենց համար։ Որովհետև պարտվեց ապագան»:
Երեկ իմացա, որ Ռուբեն Հայրապետյանն այլևս Տնտեսագիտական համալսարանի ռեկտորը չէ։ Ռուբենին ես ճանաչում եմ վաղուց։ Մենք…
Gepostet von Gohar Hayrapetyan am Donnerstag, 22. August 2019