TAV Georgia-ն ուղեւորների կրճատում Է գրանցել Թբիլիսիի և Բաթումի օդանավակայաններում
Advertisement 1000 x 90

TAV Georgia-ն ուղեւորների կրճատում Է գրանցել Թբիլիսիի և Բաթումի օդանավակայաններում

Այս տարի Ռուսաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցության դադարեցման պատճառով Թբիլիսիի եւ Բաթումի միջազգային օդանավակայաններում ուղեւորահոսքը, ենթադրաբար, կկրճատվի 12-14 տոկոսով: Այդ մասին հայտարարել Է TAV Georgia ընկերության՝ Թբիլիսիի օդանավակայանի կառավարող ընկերության գլխավոր մենեջերի տեղակալ Թեա Զաքարաձեն:

Թբիլիսիում անցկացված հակառուսական ակցիաների ֆոնին Մոսկվան հուլիսի 8-ից դադարեցրել Է Վրաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցությունը. իսկ Ռուսաստանի տուրօպերատորները դադարեցրել են Վրաստան ուղեւորությունների հայտերի ընդունումը:

Վրաստանի իշխանությունները նշում են, որ ռուս զբոսաշրջիկների հոսքի կրճատումից վնասը կարող Է կազմել 750 մլն դոլար:

«Հուլիսին մենք ունեինք 14 տոկոս կրճատում, իսկ օգոստոսին այն ավելի մեծ Էր: Չգիտենք, թե ինչպիսին կլինեն տվյալները սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Եթե այդ միտումը շարունակվի, ենթադրաբար, տարեվերջին Թբիլիսիի եւ Բաթումի միջազգային օդանավակայաններում մենք կունենանք 12-14 տոկոս միագումար կրճատում»,-նշել Է Զաքարաձեն՝ հանդես գալով Առաջին ալիքի եթերում:

TAV Georgia-ի տեղեկատվությամբ, նախքան ավիահաղորդակցության արգելքը, Ռուսաստանի ուղղությամբ շաբաթական իրականացվում Էր 114 ավիաչվերթ, հաղորդել Է Sputnik-ը: