ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության Ազգային կոմիտեն հաջակցություն Գրենլանդիան գնելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի գաղափարի, սկսել Է վաճառել մարզաշապիկներ, որոնց վրա կղզին պատկերված Է ԱՄՆ-ի տարածքի կազմում:
«Աջակցիր նախագահ Թրամփին եւ նրա ջանքերին, որպեսզի օգնես Ամերիկայի աճելուն: Նվիրաբերիր 25 կամ ավելի դոլար, եւ մենք քեզ կուղարկենք մեր նոր մարզաշապիկը սահմանափակ հավաքածուից»,-ասված Է կոմիտեի կայքում մարզաշապիկի նկարագրության մեջ:
Նվիրաբերել կարելի Է 25-ից մինչեւ 1000 դոլար: Մարզաշապիկին պատկերված Է ԱՄՆ-ի քարտեզը, որը ներառում Է Գրենլանդիան:
Օգոստոսի 18-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հավաստել Է, որ Միացյալ Նահանգները կարող են շահագրգռված լինել Գրենլանդիայի ձեռքբերմամբ եւ հնարավոր քայլը համեմատել Է անշարժ գույքի ձեռքբերման խոշոր գործարքի հետ: Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիքսենը եւ Գրենլանդիայի ներկայացուցիչները հրաժարվել են ինքնավարության վաճառքը քննարկելու գաղափարից:
Օգոստոսի 20-ին Թրամփը Twitter-ում հայտնել Է, որ Գրենլանդիայի շուրջ երկխոսության հեռանկարների բացակայության պատճառով հետաձգել Է սեպտեմբերի սկզբին պլանավորված այցը Դանիա եւ ընդունելությունը Մարգրետե Երկրորդ թագուհու մոտ: Այս որոշումը հարուցել Է Դանիայի քաղաքական գործիչների բացասական արձագանքը: Գրենլանդիան տարածք Է Դանիայի Թագավորության կազմում եւ 2009 թվականից ունի լայն ինքնավարության իրավունք: Չնայած ինքնակառավարման բարձր մակարդակին, կղզու արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերը մնում են Կոպենհագենի իրավասության ներքո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: